27 06 2022

Այս իշխանությունը մեր գլխին նոր պատերազմ է բերելու․ Տիգրան Աբրահամյան



«Մենք բոլորս գիտակցում ենք , որ մեր երկրում  մեր տարածաշրջանում խաղաղության , անվտանգության ապահովման, թշնամիների զսպման կարևոր գործոնը զինված ուժերն են, որոնք  քանդեցին այս իշխանությունը, գլխատեցին ԳՇ-ն։  Այ սիշխանությունն առավելագույն հնարավորություն է ստեղծում, որպեսզի Թուրքիան և Ադրբեջանը  ոչ միայն իրենց հավակնություններն ընդլայնեն , այլ ՝ անընդհատ գնան նոր հանձնման գործընթացի իրականացման»,-այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր գործիչ Տիգրան Աբրահամյանը։

«Ես կրկին պնդում եմ, որ այս իշխանությունը չունի կամք, հնարավորություն, պոտենցիալ ՝ խաղաղություն բերելու Հայաստանին ու Արցախին, այլ այս իշխանությունը Հայաստանի գլխին նոր պատերազմ է բերելու։  Այն, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի ու Արցախի սահմաններին նոր ուժեր բերել, ինքնին վկայում է,որ առաջիկա տարիներին ևս Ադրբեջանի համար ուժի կիրառումը մնալու է շանտաժի  հիմնական գործիք և Հայաստանին նոր կորուստներ է բերելու»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ