Նիկոլ Փաշինյանի անձնական «պարեկների» կողմից խաղաղ հայ բնակչության վրա վայրենաբարո հարձակման մասին հերթական ահազանգը հնչեց օրերս: Ըստ պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հայտարարության՝ քաղաքացիներն իրեն հայտնել են, որ նոյեմբերի 25-ին, Վանաձորում, ոստիկանները, որոնք Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան անցումն էին ապահովում, անհարգալից վերաբերմունք դրսևորելով մի քաղաքացու նկատմամբ և արժանանալով նրա դիտողությանը, 10-15 ոստիկանական մարմնով հարձակվել են երեք հայի վրա, կոտրվածքներ հասցրել։ Վայրագություններից տուժածներից մեկն էլ անչափահաս է ու հիվանդ, ինչի մասին ծեծվելուց առաջ և ընթացքում ասել է պարեկներին։
Սա ամենևին էլ առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած՝ «ազատ տեղաշարժն» ապահովելու համար ոստիկանները ամենավայրագ ձևով ու կանխամտածված դաժանությամբ, ավելին՝ ցուցադրաբար գազանաբարո վարք են դրսևորում հայ մարդկանց դեմ: Նման վայրագության ամենից ցայտուն դրսևորումներից մեկը «Եռաբլուոր» պանթեոնում էր, սեպտեմբերի 21-ին, երբ այսպես կոչված «ոստիկանները» ամենալկտի ձևով հարձակվեցին պատերազմում զոհված մեր զինվորների ծնողների ու հարազատների վրա: Ըստ որում, կասկածից վեր է, որ համազգեստավորներին նման հրահանգներ տրվում են «վերից», այսինքն՝ նման գազանություններ թույլ տալու պահանջները, շատ հնարավոր է, գալիս են անձամբ Նիկոլ Փաշինյանից, միգուցե նաև նրա կնոջից:
Լավ, «ոստիկանների» բնույթը պարզ է ու ակնհայտ: Նրանք արդեն վաղուց ընդհանուր ոչինչ չունեն օրենքի, օրինականության, առհասարակ՝ հայության հետ: «Ոստիկանները» վերածվել են պարզապես 1 անարժան սուբյակտի՝ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով չարիքի մարմնի պահապանների:
Այսինքն այդ բոլոր վայրագությունները տեղի են ունենում բացառապես 1 անձի «ազատ տեղաշարժ» ապահովելու համար: Այդ նպատակով ու միմիայն Նիկոլ Փաշինյանի համար են նրանք ոտնատակ տալիս զոհվածների ծնողներին, մայրերին, հարազատներին:
Բայց նման հարձակումների կրկնվելու հիմնապատճառներից մեկը, եթե ոչ ամենից կարևորը այն է, որ նախորդած դեպքերն անպատիժ են մնում:
Նիկոլ Փաշինյանի մարմինը տեղափոխող շարասյան ավտոմեքենաներից մեկը դաժան վրաերթի ենթարկեց հայուհի Սոնա Մնացականյանին: Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը ապրիլի 26-ին ուղղակիորեն սպանեց 29-ամյա Սոնա Մնացականյանին ու նրա՝ դեռ չծնված երեխային: Սպանեց, հասկանո՞ւմ եք:
Եվ…
Եվ մինչև օրս ոչ մեկն այդ սպանության համար ոչ մի պատասխանատվության չի ենթարկվել: Թե՛ սպանություն կատարողը, թե՛ նրա ղեկավարը, թե՛ նրանց պահած-պահպանած մարմինը տակավին ողջ-առողջ են, տակավին քայլում են էս հողի վրա, ապրում են, շնչում, գուցե նաև շոյում իրենց երեխաների գլուխները:
Ու, քանի որ ոչ մեկը նախորդում կատարածի համար ոչ մի պատասխանատվության չի ենթարկվել, ո՛չ երկրային դատի է արժանացել, ոչ էլ՝ երկնային դատաստանի, Նիկոլ Փաշինյանն ու նրան դեսուդեն տանող աած-ա-ոստիկանական շարասյունը, այդ շարասյան շարժն ապահովողներն ավելի ու ավելի սանձարձակ են դառնալու ու դառնում են՝ անխուսափելիորեն:
Հարկավ, մի օր դրանց ու նման վայրագությունների վերջն էլ կգա: Անողոք վերջը: Ու այդ վերջը կսկսվի այն պահից, երբ ռեալ հակազդեցություն լինի այդ ապօրինություններին ու վայրագություններին:
Իսկ քանի դեռ այդ պահը չի եկել, արժե նախապես իմանալ, թե որ կողմով կամ ուր է շարժվելու թիվ 1 ավտոշարասյունը: Դա մարդակեր ավտոշարասյուն է, որի հարձակումներից, ցավոք, ոչ ոչ ապահովագրված չէ: Վաղը կարող է լինել մարդակեր ավտոշարասյան երթուղու մոտակայքում հայտնված ցանկացած մարդու սպանվելու, հոշոտվելու կամ մարմնական վնասվածքներ ստանալու հերթը:
Ծա՛փ տվեք, արա՛…
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը