Հայաստանի ու Արցախի պլանավորված կործանման թուրքական ծրագիր իրականացնող մի խմբավորում կա, բոլորին հայտնի հողատուի գլխավորությամբ: Նրանք, որ քպ են իրենց անվանում, օրերս ինչ-որ կուսակցական համագումար էին արել, վերջում էլ՝ քպ վարչության նոր կազմի «ընտրություններ»: Այդ «ընտրությունների» ու դրանց խայտառակ ընթացքի մասին արդեն իսկ բազմաթիվ հրապարակումներ կան, ուստի այստեղ չվերարծարծենք արդեն հայտնի մանրամասնությունները:
Հակիրճ՝ բուն եղելությունը: Նիկոլ Փաշինյանի գլխավորած քպ-ի վարչության անդամների ընտրությունը տեղի է ունեցել խայտառակ խախտումներով: Ըստ տարածված հրապարակումների, տեղ են գտել մարզերից եկած քպ-ականների վրա ճնշումների գործադրում՝ այս կամ այն կոնկրետ անձի համար քվեարկելու (չքվեարկելու) նպատակով, ինչպես նաև, ամենապրիմիտիվ տարբերակով՝ այսինչ խպ-ականի օգտին տրված քվեները մեկ ուրիշ քպ-ականի օգտին հաշվելու դեպքեր:
Մի խոսքով, ամենաիսկական ընտրախեխտումներ ու ընտրակեղծիքներ են եղել: Այդ գործի համար պատասխանատուների շարքում մամուլում հիշատակվում են ոչ անհայտ Արփի Դավոյանը և նույնքան ոչ անհայտ «Ճոճողը»: Բայց դա մանրուքներն են:
Հիմնականն այստեղ այն է, որ այդ ծաղրանկարային «ընտրություններից» բառացիորեն մի քանի րոպե առաջ, օրինակ Նիկոլ Փաշինյանը կամ նրա սիրելի պարետ և զանազան խոշոր տնտեսվարող սուբյեկտներ գործուղվող կոմիսարը՝ Ավինյան Տիգրանը, տատանում էին համագումարի դահլիճի օդը և ճոռոմաբանում «ժողովրդավարության», ընտրությունների ու նման թեմաներով:
Առհասարակ, Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած խմբակի իշխանության պայմաններում տեղի են ունեցել և համապետական, և ՏԻՄ ընտրություններ: Թե՛ 2018-ի, թե՛ առավել ևս 2021-ի ԱԺ ընտրությունների վերաբերյալ կան բազմաթիվ հարցեր, որոնք թույլ չեն տալիս դրանք բնորոշել որպես՝ «ազատ, արդար, թափանցիկ» ընտրություններ: Մի դեպքում առնվազն այնպիսի իրավիճակ են ձևավորել նիկոլական իշխանությունները, որ մի շարք ուժեր պարզապես հրաժարվեցին մասնակցել այդ «ընտրական» միջոցառմանը, իսկ մասնակցածներից ՀՀԿ-ի ձայներն էլ, ամենայն հավանականությամբ կեղծվեցին այնպես, որ ԱԺ մտնելու շեմը չհաղթահարվի: Դե, իսկ 2021-ի ընտրություններն ուղղակի խայտարակություն էին. Նիկոլական իշխանության կողմից քաղաքական հետապնդումներ, ազատ մամուլի դեմ ճնշումներ, իշխանությունից կախում ունեցող ընտրողների վրա ճնշումներ, ահաբեկումներ, ընտրակաշառք, ձայների կեղծում: Ո՞ր մեկն ասես:
Իսկ թե ինչ խայտառակություններ են տեղի ունենում ՏԻՄ ընտրությունների ժամանակ ու հատկապես հետո, հանրահայտ է: Եթե Նիկոլ Փաշինյանը պարտվում է, ապա նրա նոքյար «իրավախախտ» մարմինները թրքաբարո հետապնդումներ են սկսում ՏԻՄ ընտրություններում հաղթածների դեմ. ձերբակալություններ, քրեական գործեր...
Ասենք, պարզ է, չէ՞, եթե հայության ու Հայաստանի վրա մահ ու մաղձ շնչող այս խմբավորումը ինքն իր ներսում խայտառակ կեղծիքներով է ընտրություններ անում, ապա բյուջեից ու ժողովրդի հաշվին «պարգևավճար ծծող» իրենց իշխանությունը պահպանելու համար ինչե՜ր են արել ու պատրաստ անելու մյուս բոլոր ընտրությունների ժամանակ:
Հա, իսկ երբ Նիկոլ Փաշինյանը կամ նրա մանկլավիկները խոսում են «ժողովրդավարության» մասին, զուգահեռ իրականության մեջ, մի մութ անկյունում, ծիծաղից մեռնում է մի գեբելսիկ:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը