Տեղեկությունը, որ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 25-ից գտնվում է արձակուրդում, որն անցկացնում է Հայաստանում», հրաշալի և սենսացիոն է միանգամից մի շարք առումներով:
Առաջին սենսացիոն պարագան այն է, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ է: Հաջորդ սենսացիոն պարագան այն է, որ Նիկոլ Փաշինյանը արձակուրդ է մեկնել: Ինչպե՞ս կարելի է արձակուրդ մեկնել, եթե չես աշխատում: Արձակուրդից արձակո՞ւրդ են մեկնում:
Համենայն դեպս, մինչև այժմ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով անձնավորությունը չի՛ աշխատել Հայաստանի վարչապետ: Նա աշխատել և աշխատում է Հայաստանում, օրինակ՝ Թուրքիայի գործերի հանձնակատար և Ադրբեջանի շահերի պաշտպան, բայց ոչ Հայաստանի վարչապետ: Ինչպես, ասենք, իր ամբողջ քայլաթիմը: Վերցրեք դրանց ցանկացած հայտարարություն, որոշում, քայլ, և ակնհայտ կդառնա նշված պնդումը: Նիկոլ Փաշինյանն ու նրա քպ-երը ավելի ջանասիրաբար են կուրծք ծեծում, որ «Արցախն Ադրբեջան է, և վերջ», քան նույնիսկ, իրենց սիրելի Ալիևը: Նիկոլ Փաշինյանն ու նրա քպ-երն ավելի կրքոտ են խոսում «միջանցքներից», իսկ ամենակարևորը՝ ապահովում այդ թուրք-ադրբեջանական միջանցքները, քան նույնիսկ թուրքական ու ադրբեջանական հակահայ ու ֆաշիստական իշխանությունները:
Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը արդեն ավելի քան 4 տարի է, ինչ Հայաստանում աշխատում է որպես Հայաստանի թուրքական ծրագրի կառավարիչ, բայց ոչ՝ ՀՀ վարչապետ: Ու նա իր թուրքական գործատու-գործընկերների ծրագրերն այնպես է իրագործում, որ Հայաստանը, որպես այդպիսին, արդեն մի 4 տարի է, ինչ կոմայի մեջ է: Հիմա Փաշինյանն ու իր քպ-ները Հայաստանի տապանաքարն են տաշում:
Ի դեպ, ֆաշիզմի մասին: Մինչ Նիկոլ Փաշինյանն արձակուրդային արշավի ցուցադրական ֆոտոսեսիա էր անում մի կեցվածքով, որին կնախանձեին մարմնի որոշակի մասերը սիլիկոնի միջոցով «առաջ տվող» փայլամսագրային «գեղեցկուհիները», պարզվեց Երևանում էլի մի քպ-ական դեմք մինի-ֆյուրերային հավակնություններ ունի: Պարզվեց, որ Երևանը անվանապես քաղաքապետ ունի, որի երազանքն է, որ ամեն օր, ժամը 7-ին միասնական «ծուղրուղու» ազդանշանով երևանցիներն արթնանան: Չէ, սա նույնիսկ պամֆլետ չէ: Ոչ մի պամֆլետիստ չէր կարող նման բան հորինել: Ու, ինչպես հնարավոր չէ արձակուրդի գնալ, եթե չեմ աշխատում, նույնպես դժվար է պամֆլետի հերոս դարձնել քայլող, իսկ հիմա ավելի հաճախ գերթանկարժեք, ժողովրդի կաշին քերթելով գնված պադավատներով տեղաշարժվող պամֆլետներին:
Սա կոչվում է իշխանության խումար («պախմելիե»): Դե, եթե Նիկոլ Փաշինյանը, իր գեղջկամիտ հալով ծաղրում ու ծանակում է հայերին ու ՀՀ քաղաքացիներին, բարեհաջող էշի տեղ է դնում իրենց կամովին ոչխարի տեղ դրած բիոզանգվածին, ապա ինչո՞ւ Երևանի քաղաքապետը նույն լկտի ու արհամարհական պահվածքը չի կարող դրսևորել Երևանի մասշտաբով:
Դե ինչ, մնում է Նիկոլ Փաշինյանին սրտանց մաղթել, որ իր արձակուրդը անցկացնի այնպես շռնդալից, որ հավերժական արձակուրդ ստանա այս կյանքից: Ի վերջո, չարժե այդքան սպասեցնել դժոխքի դևերին…
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը