02 05 2022

Եթե Փաշինյանին մնա, կհրամայի հրազենային կրակ բացել հայ ժողովրդի վրա

Եթե Փաշինյանին մնա, կհրամայի հրազենային կրակ բացել հայ ժողովրդի վրա

Մայիսի 2-ին, Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով բողոքի հուժկու, բայց խաղաղ ակցիաները շարունակող համազգային ապստամբության մասնակիցների դեմ ոստիկանական հատուկ կատաղեցված ստորաբաժանումների վայրագ ու թրքաբարո հարձակումներ իրականացվեցին: Կարելի է վայրկյան իսկ չկասկածել, որ ապստամբ հայերի դեմ վայրագությունների դիմելու ուղիղ հրաման տվել է հենց Նիկոլ Փաշինյանը: Սկզբունքորեն, եթե իրեն՝ Արցախը պատուհասած ու Հայաստանը թուրքական վիլայեթ դարձնելու ծրագիր իրականացնող Նիկոլ Փաշինյանին մնա, ապա նա կհրամայի հրազենային կրակ բացել հայ ժողովրդի վրա: Նիկոլ Փաշինյանից ու նրա ողորմելի և անբարևելի հակահայ «թիմից» սպասելի է ցանկացած ստորություն, ցանկացած անմարդկայնություն:

Սրանք նրանք են, որ հղի կնոջ են վրաերթի ենթարկում թիվ 1 ավտոշարասյունով, իսկ հետո իրենց կողմնակիցներինու ֆեյքերին քսի են տալիս սոցցանցերում, որպեսզի հրճվեն, ուրախանան, արդարացնեն հղի կնոջ սպանությունը: Սրանք նրանք են, որ հազարավոր հայ զինվորների մահվան են մատնել և հպարտանում են դրանով: Սրանք նրանք են, որ «Եռաբլուրում» բոշայի նման ու ցուցադրաբար ծամոն են ճտտացնում... Վերադառնանք սակայն այսօր խաղաղ ցուցարարների դեմ կիրառված ոստիկանական վայրագություններին ու իրավիճակին բացարձակապես անհամապատասխան բռնությունների կիրառմանը: «Ոստիկան» կոչվողների թրքաբարո պահվածքն արձանագրած տեսանյութերն ու կադրերը ակտիվորեն տարածվել են սոցցանցերում, ուստի շատերը, եթե ոչ՝ բոլորը, դրանք տեսել են:

Տեղին է կենտրոնանալ այն հարցի վրա, թե ինչ են հուշում ոստիկանական հատուկ ստորաբաժանումների նման կատաղի դրսևորումները: Այնքան կատաղի, որ թեկուզ կողմնակի դիտողի մոտ հարց կառաջանա. դրանք այլազգի՞ են, թե՞ թմրանյութերի ազդեցության տակ:

Հիմնականը. մայիսի 2-ին դրսևորված ոստիկանական վայրագություններն ու մյուս շանտղությունները վկայում են միայն այն բանի մասին, որ Նիկոլ Փաշինյանի հակահայ ռեժիմը հոգեվարքի մեջ է ու փրփուրներից է կախվում: Ինչ վերաբերում է բուն ռեժիմապետին, ապա նա ակնհայտորեն «գարնանային սրացման» տակ է, քանի որ ինչ-ինչ, բայց իր մոտալուտ վախճանը ռեալ զգում է արդեն: Նա ևս հասկանում է, որ իր այսպես կոչված իշխանության միակ հենարանը այլևս ոստիկանական մահակներն են, նույնն է, թե՝ թուրքական յաթաղանները:

Ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ ոչ թե օրենքին, այլ անհատապաս Նիկոլ Փաշինյանին ծառայող, նրա ապօրինի հրամանները կատարող, ոստիկանական համազգեստի տակ թաքնված անբարո արարածների վայրագությունները:

Առաջինը՝ ոստիկանական բռնություններն ու վայրագություններն անխուսափելիորեն է՛լ ավելի են խթանելու արդեն համաժողովրդական բնույթ ստացած հականիկոլաթրքական ապստամբությունը:

Երկրորդը՝ ապստամբների շարքերը գնալով ավելի ու ավելի են ստվարանալու, ավելին՝ ապստամբության ալիքը մայրաքաղաքից տարածվելու է նաև դեպի մարզեր ու մարզկենտրոններ: Բացի այդ, փողոցային պայքարը ձեռք է բերելու նաև «պարտիզանական» բնույթ, տվյալ դեպքում զանազան ակցիաներ՝ առավել անսպասելի տեղերում ու անսպասելի դրսևորումներով (խոսքը խաղաղ, բռնություն չենթադրող դրսևորումների մասին է): Ի հավաստումն ասվածի, կարելի է արձանագրել այն, որ մայիսի 2-ին բազմաթիվ պետական բուհերում լսարաններում եղել է ուսանողության հազիվ 15-20 տոկոսը:

Երրորդը՝ առանց այն էլ արդեն որևէ մանդատ ու վստահություն չունեցող Նիկոլ Փաշինյանն ու իր ռեժիմը ավելի են արագացնելու «անդառնալիության կետը» հատելու պահը, որից հետո իրենց կմնա միայն «Կերենսկու տարբերակով» փախուստի ճանապարհը, բայց, հուսանք, դա նրան չի հաջողվի:

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը, իր հրամանով իրականացվող վայրագություններով ավելի ու ավելի է նեղացնում առանց այդ էլ «մազե այն կամուրջը», որով կարող է հեռանալ իշխանությունից:

Ի դեպ, կոնկրետ վայրագությունների դիմած կոնկրետ ոստիկանների մասին: Մի՛ մոռացեք, որ Հայաստանը փոքր երկիր է, իսկ ձեր պաշտած-պահպանած Փաշինյան Նիկոլի պատճառով ավելի է փոքրացել, այնպես որ՝ շատերը ճանաչում են շատերին: Ու բարդ խնդիր չէ պարզել, թե ոստիկանական համազգեստի տակ թաքնված այսինչ կամ այնինչ կոնկրետ վայրենին ով է: Այնպես որ, վաղը, մյուս օրը թող ոչ մեկը չզարմանա, եթե հանկարծ պարզվի, որ այսինչ կամ այնինչ ոստիկանի նկատմամբ հանրային կամ անհատական վրեժխնդրության դրսևորում է եղել: Դա անցանկալի բան է: Ցանկալի է, որ գործի օրենքը և հենց ոստիկանները իրենց միջից զատեն դրանց և սահմանված կարգով կալանավորեն: Բայց քանի դեռ դա չի եղել, ոչ ոք չի կարող երաշխավորել նրանց անվտանգությունը: Ի վերջո, այդ Նիկոլն է թաքնվում իրենց ետևում, իսկ իրենք թաքնվելու տեղ չունեն:

 

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ