26 10 2024

«Ուղեղլվա․ մաս 7»․ Բաղրամյան 26-ից դատարանների վրա հրահանգներ չեն լինելու․ Փաշինյանը՝ 2018-ին



 

«Ուղեղլվա» շարքի ներքո, Yerevan.Today-ը շարունակում է ներկայացնել Նիկոլ Փաշինյանի՝ «հեղափոխությունից» հետո ունեցած ելույթներից հատվածներ, որոնք պարունակում են խոստումներ հանրությանը, ոգևորիչ խոսքեր և որոնց, իրականում, խաբվել է քաղաքացին։

Ներկայացվող տեսանյութը 2018թ․ մայիսի 19-ի ուղիղ եթերից է։ Նիկոլ Փաշինյանը ավտոմեքենայի մեջ ուղիղ եթերով հանդես եկավ ու անդրադարձավ դատական համակարգին։

«Այս ընթացքում ինձ զեկուցում են, որ Հայաստանում դատական համակարգը ըստ էության հայտնվել է կաթվածահար վիճակում։ Որովհետև ոչ մեկ, այսինքն դատարանները, դատավորները չգիտեն ինչպես անել, ինչպես վարվել։ Որովհետև նրանք, ըստ ամենայնի, սովոր են գործել հրահանգներով։ Գաղափարներ են հնչում, թե միգուցե պետք է կաթվածահար չանել դատական համակարգը և օգնել կողմնորոշվելու այս կամ այն հարցում։ Ուզում եմ ասել, որ դա ինձ համար կարմիր գիծ է և չեմ կարող թույլ տալ, որ մեր իշխանության որևէ  ներկայացուցիչ հատի այդ կարմիր գիծը․․․

Կարծիքներ են հնչում, որ միգուցե, հանուն լավ նպատակների, կարելի է մեկ-երկու անգամ խախտել այդ կանոնը։ Բայց ես կարծում եմ, որ երբ մեկ երկու անգամ խախտես այդ կանոնը, դա հետագայում կդառնա արդեն սովորություն՝ սրանից բխող բոլոր բարդ հետևանքներով․․․

Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ ՀՀ-ում ոչ մեկը իրավունք չունի դատական համակարգի գործերին միջամտել, նույնիսկ դատական համակարգի ներսի մարդիկ․․․

Էն բոլոր դեպքերում, երբ արդարացված չէ մարդուն կալանքի տակ պահելը, պետք չէ ընդհանրապես մարդկանց կալանքի տակ պահել․․․

Ոչ մեկը իրավունք չունի որևէ կերպով ապօրինի ներազդել դատարանների վրա, և դատավորն ինքը իրավունք չունի որևէ կաշառքով կամ սուբյեկտիվ դատավճիռ կայացնել․․․

Բաղրամյան 26-ից դատարանների վրա հրահանգներ չեն լինելու, տիկնայք և պարոնայք, սիրելի ժողովուրդ․․․

Բաղրամյան 26-ից, կառավարության շենքից կամ իշխանական որևէ կաբինետից որևէ հրահանգ չի լինելու, և հրահանգ տվողները, և հրահանգ ընդունողները պատասխանատու են օրենքի առաջ և կպատժվեն․․․

Ուրեմնն, կեցցե անկախ դատական համակարգը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Շարքը ամբողջությամբ՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ