09 03 2022

Դատախազությունը Փաշինյանին հայհոյելու վերաբերյալ իրեղեն ապացույց է ներկայացնում. «10-ի գործով» նիստը՝ ուղիղ



Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում շարունակվում է 10-ի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ մեղադրվողներից Սարգիս Կարապետյանը հիվանդանոցում է և չէր ներկայացել նիստին:

Այս նիստում դատախազությունը ներկայացնելու է իրեղեն ապացույցներ Նիկոլ Փաքշինյանին հայհոյելու վերաբերյալ։

Գործը կապված է Սյունիքում ստեղծված անվտանգային իրավիճակի դեմ բողոքող սյունեցիներին մեկ գիշերվա մեջ ձերբակալությունների դեմ բողոքի ցույցի օրվա հետ: Թեւ ցույցը մարդաշատ էր, ամբոխից 10 անձի առաջադրվել է մեղադրանք, իբրև բողոքի ցույցի ժամանակ Փաշինյանի հասցեին հայհոյանք հնչեցնելու համար: 10 անձի խուլիգանության մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, որ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց լսվել է վանկարկում «բ*ի տղա Նիկո՛լ»։ Դատարանը պետք է պարզի՝ արդյոք քաղաքացիներ Արսեն Վարդանյանը, Էմանուել Սինանը, Նարեկ Վերդյանը, Արշակ Սարգսյանը, Սարգիս Կարապետյանը, Տարոն Մանուկյանը, Մեսրոպ Եղիազարյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Բագրատ Եսայանը եւ Նարեկ Մանթաշյանն են եղել հայհոյանք վանկարկողները, և արդյոք այդ բնորոշումը համարվում է խուլիգանություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ