28 02 2022

Փաշինյանը դարձյալ զրպարտել է․ դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի հայցը Փաշինյանի դեմ․ ՈւՂԻՂ



Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, շարունակում է քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի հայցը վերաբերում է, նախորդ տարվա մարտի 1-ին, Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած զրպարտչական արտահայտություններին։

Նաև հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ Փաշինյանի ներկայացուցիչը միջնորդեց հետաձգել դատական նիստը, որպեսզի կարողանա իր վստահորդի ամբողջ ելույթն ուսումնասիրել և դիրքորոշում հայտնել, քանի որ նրա համար հասկանալի չէր՝ Փաշինյանի ամբո՞ղջ ելույթն է զրպարտչական, թե՝ որոշ հատվածներ։

Դատական նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ