ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում շարունակվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար՝ «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Ռուբիկ Հակոբյանի թեկնածության հարցի քննարկումը:
Ելույթներում պատգամավորներն ընդգծել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի կարևոր դերակատարությունը, կառույցի` հանրային եթերից աղբը մաքրելուն միտված առաքելությունն ու անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ դիտարկումներ են արվել ՔՊ-ականների կողմից առաջադրված ՀՌՀ թեկնածուների մասով։
Հանձնաժողովի արտահերթ նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը