Սոչիում մենարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները՝ նվիրված 2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների մասին հայտարարության ստորագրման տարեդարձին:
Ըստ Կրեմլի՝ կողմերը կքննարկվեն 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, կնախանշեն տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատմանն ուղղված հետագա քայլերը, հատուկ ուշադրություն կդարձնեն առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը