02 11 2021

Դանիբեկյանը շարունակում է քննել «Սիլվայի գործը»․ ուղիղ



Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) շարունակվում է ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը՝ Դանիբեկյանին ներկայացված ինքնաբացարկ հայտնելու միջնորդություններ են ներկայացրել, սակայն դատարանը մերժել էր միջնրոդությունը։

Այնուհետև փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը լքել էր դատական նիստերի դահլիճը։ Պաշտպանն անհամաձայնություն էր հայտնել դատարանի գործողությունների հետ՝ նշելով, որ այդպես էլ չի ստացել քննվող գործի ամբողջական նյութերը։ Դատարանը պաշտպանական կողմին տրամադրել է նյութերի միայն 75 հատորը և դրանց ծանոթանալու համար տվել մեկ շաբաթ ժամանակ։

Առաջարկում ենք նիստին հետևել ուղիղ հեռարձակմամբ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ