Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր 8-րդ անգամ հգանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն է անում։
Հիշեցնենք, որ ընդդիմության կողմից տեղակալի պաշտոնում առաջադրվել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը։
Նիստի օրակարգում նաև ընդգրկված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում, «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու մասին նախագծեր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը