«Ֆիզգորոդոկ»-ում շինարարական աշխատանքները վերսկսվել են։ Բնակիչները ի նշան բողոքի ակցիա են անում, նրանցից մեկը գիշերել է գործադիրի շենքի մոտ։
Հիշեցնենք, որ Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, որն ավելի շատ հայտնի է «Ֆիզգորոդոկ» անվամբ, ընթանում են բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքներ, սակայն բնակիչները պնդում են, որ գործընթացը հակաօրինական է։ Օգոստոսի 20-ին եւ 21-ին բնակիչների ու ոստիկանների միջեւ քաշքշուկ էր տեղի ունեցել։ Բնակիչները հանդիպում էին ունեցել Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ, ինչից հետո շինարարությունը երկու օրով դադարեցվել էր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը