Հինգ ամիս դադարից հետո ՖիզԳոռոդոկում վերսկսվել են շինարարական աշխատանքները: Բնակիչները ահազանգում են, որ ամենօրյա ռեժիմով խոչընդոտում են երթևեկությունը ՝ կիսով չափ փակելով թաղամաս մտնող միակ ճանապարհը և ստեղծելով վթարային իրավիճակ:
Առավոտից քաղաքացիների ահազանգով թաղամասում են գտնվում Պարեկային ծառայության ոստիկանները:
Հուշարձան-թաղամասը շարունակում է մնալ բացառապես քաղաքացիների հոգածության ներքո՝ չարժանանալով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն պատշաճ ուշադրությանն ու խնամքին:
Ժամեր անց էլ բերման են ենթարկել բնակիչ Կարեն Ամիրխանյանին: Բնակիչները նշում են, որ կարմիր բերետավոր ոստիկանները թաղամասի բնակիչներին են հետապնդում ու առևանգում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը