Հրատապ մամուլի ասուլիսով են հանդես գալիս ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները։ Ասուլիսի թեման խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանքն է։
Վերաքննիչ դատարանն այսօր՝ օգոստոսի 23-ին, բավարարել է դատախազության բողոքը՝ Արմեն Չարչյանի խափանման միջոցի վերաբերյալ և պրոֆեսոր Չարչյանին կալանքի որոշում կայացրել։
«Հայաստան» դաշինքը հաղորդագրություն է տարածել, որում նշում է, որ դատավոր Ռուբիկ Մխիթարյանն այս որոշմամբ կատարում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուղիղ ցուցումը և կալանքն իրականացնում է իրավական ամենաթողությամբ։
Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն էլ գրում է, որ Չարչյանը, հանդիսանալով ԱԺ պատգամավոր և ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի ուժով օժտված լինելով՝ չի կարող առանց Աժ թույլտվության ազատությունից զրկվել։
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը