Ազգային ժողովը շարունակում է իր հերթական նիստերը: Այսօր առավոտյան նախ քվեարկության դրվեցին եւ ընդունվեցին նախօրեին քննարկված հարցերը, որից հետո խորհրդարանն անցավ «2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդման քննարկմանը:
Հաղորդումը ներկայացնում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նշենք, որ նախօրեին Ազգային ժողովը փակ նիստում քննարկել է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը:
Հիշեցնենք, որ խորհրդարանի օրակարգում են նաեւ Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրությունը, «Հայաստանի Հանրապետության դատախազության 2020 թվականի գործունեության մասին» հաղորդումը եւ այլ հարցեր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը