ՀՀ Ազգային ժողովում շարունակվում են հերթական քառօրյա նիստերը: Օրակարգում ընդգրկված է 33 հարց:
Նիստի մեկնարկին պատգամավորները կշարունակեն քննարկել «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը, որը նախoրեին ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնուհետև կանցնեն օրակարգային այլ հարցերի քննարկմանը:
Պատգամավորները այսօր կշարունակեն իրենց ելույթները կառավարության կատարողականի վերաբերյալ:
Առաջին ընթերցմամբ կքննարկվեն Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծերն և օրենսդրական փաթեթները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը