Ընթանում է «Հայ ազգային ճակատ» բարեսիրական-հայրենասիրական կազմակերպության հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը:
Հիմնարկեքի արարողությանը ներկա են մշակույթի, հասարակական, քաղաքական, ռազմական գործիչներ, ովքեր ևս հնարավորություն կունենան իրենց տեսակետներն հայտնելու երկրում տիրող իրավիճակի, ինչպես նաև քաղաքական, հասարակական գործընթացների վերաբերյալ:
««Հայ ազգային ճակատ»-ի նպատակն է համահայկական համախմբման միջոցով կյանքի կոչել պետականակենտրոն, ազգային ծրագրեր, որոնք կծառայեն Հայաստանի Հանրապետության շահերին, ամրապնդելով մեր տեղն ու դերը այս տարածաշրջանում, որպես կայուն, անվտանգ և զարգացող պետություն: Մենք համոզված ենք. Հայության ներուժի մեկտեղման և միասնականության ճանապարհներով կարող ենք ազատվել երկրում տիրող ապազգային մթնոլորտից և որդեգրել պետության կայունության ուղի»,- ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:
Առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը