Ազգային ժողովի դիմաց քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել՝ ԲԴԽ անդամների թեկնածուների դեմ:
Ակցիայի մասնակիցները նշում են, որ իշխանությունը հակաօրինական ճանապարհով փորձում է դատարաններին վերահսկելու իր նախընթաց օրակարգը կյանքի կոչել։
Նշենք, որ ժամը 12-ին Ազգային ժողովում նախատեսված է արտահերթ նիստ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ ընտրելու մասին: «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված թեկնածուները Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանն են:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը