19 12 2020

Սրբապիղծը Եռաբլուր ոտք չի դնի․ Ազատամարտիկները Եռաբլուրում են․ ՈւՂԻՂ



Ազատամարտիկները Եռաբլուրում են հավաքվել վաղ առավոտից՝ թույլ չտալու համար Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր։ Մի շարք կազմակերպություններ հայտարարություն էին նախապես տարածել, որում ասվում էր․ «Սիրելի՛ հայրենակիցներ

Դեկտեմբերի 19-ին` ժամը 13։00-ին, Հայաստանի Հանրապետության դավաճան վարչապետը սգո երթ է կազմակերպում դեպի Եռաբլուր։

Եռաբլուրը  մեր զոհված հայորդիների ընտանիքների և մեզ համար սրբավայր է, ուր մենք այցելում ենք արդեն 30 տարի՝ ամեն շաբաթ, ամեն օր։

Դավաճանն իր շոուն կազմակերպելու համար մարզերից ավտոբուսներով մարդ է հավաքում, որ միայնակ չմնա իր շքախմբի հետ։

Դավաճան, երկիր ծախած, զինվորի և կամավորականի արյունը պղծած, հազարավոր զոհերի դիակները մինչև հիմա մարտի դաշտում, գերիներին թշնամու ճիրաններում թողած սրբապիղծը իրավունք չունի մտնելու սրբավայր։

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին` արգելել այդ դավաճանի մուտքը Եռաբլուր։ Գնացե՛ք Եռաբլուր առանց նրա։

Մենք խոնարհվում ենք բոլոր զոհվածների և նրանց ծնողների առջև։ Խոստանում ենք վառ պահել նրանց հավերժ հիշատակը՝ շարունակելով հայրենիքի պաշտպանության` նրանց կիսատ թողած սրբազան գործը։

Ազատամարտիկները վաղը` ժամը 13։00-ին, հավաքվում են Եռաբլուրում՝ եկեղեցու հարևանությամբ։

 ՀՅԴ Ազատամարտիկների հանձնախումբ

«Կամավորական շարժում» ՀԲԿ

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ

«Ազատամարտիկ» ՌՀԿ

«Ֆիդայիներ» ՌՀԿ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ