08 12 2020

Ակցիաներ մայրաքաղաքում՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով



 ՀՀ մայարքաղաք Երևանի մի շարք փողոցներում քաղաքացիները փակել են ճանապարհները՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի հրաժարականը։

Հիշեցնենք, որ ընդդիմությունը վերջնաժամկետ էր ներկայացրել Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական թիմին հեռանալու, որը լրանում էր այսօր՝ ժամը 12։00-ին։

«Դեկտեմբերի 5-ին, շաբաթ օրը, մենք միասին վերահաստատեցինք Նիկոլ Փաշինյանի հեռանալու պահանջը եւ միասին այդ պահանջը փոխանցեցինք իրեն՝ ժամանակ տալով մինչեւ 12-ը հեռանա, սակայն նա հրաժարական չի ներկայացրել:

Այս պահից սկսած, մինչեւ 17:00 ՀՀ քաղաքացիները ունեն լեգիտիմ իրավունք իրենց խաղաղ անհնազանդության բողոքի քայլերն անելու համար»,- իր  ուղերձում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:

Առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակումը

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ