31 10 2020

Մեծ Բրիտանիայի հայ համայնքի բողոքի ցույցը՝ British Petroleum-ի գրասենյակի դիմաց․ ՈւՂԻՂ

Մեծ Բրիտանիայի հայ համայնքի բողոքի ցույցը՝ British Petroleum-ի գրասենյակի դիմաց․ ՈւՂԻՂ

Մեծ Բրիտանիայում հայ համայնքը խաղաղ բողոքի ցույց է անցկացնում Լոնդոնում՝ նավթագազային միջազգային British Petroleum ընկերության գրասենյակի դիմաց` պահանջելով դադարեցնել բիզնես կապերն Ադրբեջանի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ակցիայի մասնակիցները նշում են, որ Ադրբեջանում գրասենյակ ունեցող և ադրբեջանական նավթն արդյունահանող և արտահանող ընկերությունը ֆինանսավորում է Արցախի դեմ պատերազմը:

Հայաստանի և Արցախի դրոշով ակցիայի մասնակիցները վանկարկում են «Դադարեցրե’ք ֆինանսավորել պատերազմը», «Դադարեցրե՜ք ֆինանսավորել ահաբեկչությունը», «Ամոթ BP-ին», «BP-ն սպանում է մարդկանց» և մի շարք այլ արտահայտություններ:

Բողոքի խաղաղ ցույցի մասնակիցները նշում են նաև, որ Հայաստանն ու Արցախն այժմ պայքարում են British Petroleum-ի կողմից ֆինանսավորվող Ադրբեջանի դիկտատորական ռեժիմի դեմ:

British Petroleum նավթագազային միջազգային ընկերությունը հիմնադրվել է 1909թ., Լոնդոնում: 1992թ.-ին ընկերությունը գրասենյակ է բացել և Բաքվում և համագործակցում է ադրբեջանական բանակի ֆինանսավորմամբ զբաղվող Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ