ԱԺ շարունակում է հերթական քառօրյան։ Օրակարգում ընդգրկված է 57 հարց, այդ թվում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2019 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին, «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցեր և այլ հարցեր: Նախօրդ երկու օրերին խորհրդարանը քննարկել է ՍԴ դատավորների ընտրության հարցը եւ երեք թեկնածուներին էլ ընտրել ՍԴ դատավորներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը