07 09 2020

Այլ երկրներում բնակվող անձանց հետընդունման համաձայնագրերը՝ ԱԺ օրակարգում․ ՈւՂԻՂ



ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել։

Նիստի օրակարգում են  ՀՀ կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացնելու մասին, ՀՀ  և Բենիլյուքսի պետությունների (Բելգիայի Թագավորություն, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Նիդերլանդների Թագավորություն) միջեւ «Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ` առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը կիրարկող արձանագրությունը վավերացնելու մասին և ՀՀ կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2013 թվականի ապրիլի 19-ին կնքված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը կիրարկող արձանագրությունը վավերացնելու մասին հարցերը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ