21 07 2020

Աննա Դանիբեկյանը հրապարակում է դատախազներին քրգործից հեռացնելու միջնորդության վերաբերյալ որոշումը



 

Հուլիսի 21-ին Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական հերթական նիստում դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, քննեց քրեական գործով տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանի՝ դատախազներ Գևորգ Բաղդասարյանին և Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդությունը:

Պաշտպանական կողմը միացավ Ասլանյանի միջնորդությանը, իսկ մեղադրող կողմը՝ առարկեց:

Լսելով կողմերին՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դրա վերաբերյալ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի այսօր՝ ժամը 17:50-ին: Դատական նիստին առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ