13 05 2020

Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը․ ուղիղ



Երևանի ընդհանուր իրավության դատարանը նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի հրապարակում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։

Երկրորդ նախագահին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն էին ներկայացրել Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Դրանից բացի երկու միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը։ Դրանցից մեկը իրենց պաշտպանյալի առողջական վիճակը հաշվի առնելով խափանման միջոցը փոխելու, մյուսը՝ գրավի դիմաց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին է։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ