07 05 2020

Կառավարության կատարողականի քննարկումը՝ ԱԺ-ում․ ՈւՂԻՂ



Մայիսի 7-ին ԱԺ-ն շարունակում է հերթական քառօրյայի աշխատանքները։ 

Քառօրյայի օրակարգում ընդգրկված է 27 հարց, այդ թվում՝

«2019 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում եւ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույց,

•             Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարաձգելու մասին,

•             «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին,

•             «Տեսալսողական կատարումների մասին» Պեկինի պայմանագիրը վավերացնելու մասին,

•             «Հայաստանի Հանրապետության եւ Սինգապուրի Հանրապետության միջեւ ծառայությունների առեւտրի եւ ներդրումների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,

•             «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,

•             Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին:

Առաջարկում ենք նիստին հետևել ուղիղ միացմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ