ԱԺ-ն շարունակում է հերթական քառօրյայի աշխատանքները: Օրակարգի նախագծում ընդգրկվել է 19, մարտի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 38 հարց:
Մեծ աղմուկ հանած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինագծի ննարկումից առաջ «Իմ քայլը» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում վերցրեց:
Օրակարգում են նաեւ «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին հարցեր եւ այլ հարցեր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը