«Դիանա Հարությունյան» կեղծ էջի օգտատիրոջը ձերբակալելուց հետո առաջացան մի շարք հարցեր և մարտահրավերներ, որոնք վերաբերում են ինչպես տեղեկատվական անվտանգության ապահովմանը, այնպես էլ այս ոլորտում օրենսդրական դաշտի արդիականացման անհրաժեշտությանը: Ինչպե՞ս վարվել կեղծ, ֆեյքային լուրերի հետ, ինչպե՞ս տարբերել կեղծը ճշմարտությունից, և որտե՞ղ է այն սահմանը, որից այն կողմ վերջանում է չար կատակը և սկսվում քրեորեն հետապնդելի արարքը: Այս թեմայով մամուլի ասուլիսին մասնակցում են Սամվել Մարտիրոսյանը և փաստաբանների պալատի անդամ Վահան Հովհաննիսյանը:
Մամուլի ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը