Դեկտեմբերի 20-ին Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ հրապարակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի միջնորդությամբ խափանման միջոցը փոխելու որոշումը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին գրավի կիրառումն անթույլատրելի համարելու մասին վերաքննիչ բողոքի քննարկումն ավարտվել էր․ դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ:
Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչել։
Առաջարկում ենք հետևել դատական նիստին՝ ուղիղ հեռարձակմամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը