Տեղի է ունենում « ՓՄՁ աջակցության կարգավորումը Հայաստանում » թեմայով փոքր կոնֆերանսը: Կոնֆերանսի շրջանակում կներկայացվի ՀՀ-ում տնտեսական կարևորության ինստիտուցիոնալ և ռազմավարական փաստաթղթերի ներդաշնակեցման անհրաժեշտության մասին: Ինչպես նաև կներկայացվի Բուլղարիայի կառավարության աջակցությամբ ՓՄՁ ոլորտում իրականացրած ծրագրի արդյունքների շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցում են Հայաստանում Բուլղարիայի դեսպանը, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները, ինչպես նաև ոլորտի հետ առնչվող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տնտեսագետներ և փորձագետներ:
Առաջարկում ենք կոնֆերանսը դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը