09 12 2019

ՍԴ դատավորների «վաղաժամ թոշակի» հարցը ԱԺ օրակարգում. Ուղիղ



ԱԺ-ում շարունակվում է քննարկվել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Սիփան Փաշինյանի հեղինակած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

Օրակարգում են նաև «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին և մի շարք այլ օրենքի նախագծեր:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին աղմկահարույց օրենքի նախագիծը ևս ԱԺ օրակարգում է:

ԱԺ նիստն առաջարում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ