Դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ Վերաքննիչ քրեական ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել է, քանի որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ուղարկված և պաշտպանների միջնորդության քննարկման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը թերի է։ Դատարանը նաև հավելյալ փաստաթղթերի անհրաժեշտություն է տեսել և պահանջել դրանք։ Նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ։
Առաջարկում ենք նիստը դիտել ուղիղ հեռարձակմամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը