Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի Աջափնյակի նստավայրում՝ Գոռ Թորոսյանի նախագահությամբ, տեղի է ունենում Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արա Պապյանի դատական նիստը։ Արա Պապյանը հայտարարել է, թե բջջային հեռախոսի ներկրման ոլորտի բազմաթիվ գործարարներ ճնշման են ենթարկվել Քոչարյանի իշխանության տարիներին, քանի որ Սեդրակ Քոչարյանն է տնօրինել բջջային հեռախոսների ներկրման ոլորտը: Սեդրակ Քոչարյանը դատի է տվել Արա Պապյանին։ Վերջինս չունենալով իր հայտարարության համար ապացույցներ, ֆեյսբուքյան էջով դիմել է գործարարներին՝ խնդրելով իրեն օգնել։
Դատական նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը