Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզ՝ ծանոթանալու Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ֆեյսբուքյան էջից։
Նիկոլ Փաշինյանը նաև ծանոթացել է ջրամատակարարման գործընթացին, շրջել տարածքում, զրուցել Զովունիի բնակիչների հետ, լսել նրանց խնդիրները։ Գյուղացիներից մեկը բողոքել է, որ գյուղում անասնագողության մի քանի դեպք է եղել, սակայն դեռ չեն բացահայտվել, ապա խնդրել է հանձնարարել, որ բացահայտեն դրանք։ Վարչապետը խոստացել է, որ այդ դեպքերը արագ կբացահայտվեն։
Վարչապետը նաև ծանոթացել է Եղվարդի կամրջի հիմնանորոգման աշխատանքներին։ «Ծանոթանում եմ Եղվարդից դեպի Աշտարակ կամուրջի հիմնանորոգման շինարարական աշխատանքների ընթացքին»,– ասվում է վարչապետի գրառման մեջ։
Վարչապետն այժմ ծանոթանում է Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի վերանորոգման ծրագրի ընթացքին։ Ուղիղ միացումը՝ ստորև։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը