22 10 2019

ԱԺ-ն քննարկում է ԼՀԿ-ի առաջարկած աղմկահարույց նախագիծը․ ՈւՂԻՂ



Հոկտեմբերի 22-ին մեկնարկել են ԱԺ հերթական նիստերը։ Օրակարգի կարևորագույն հարցերից մեկը ԼՀԿ-ի առաջարկած օրինագիծն է, որով առաջարկվում է ԱԱԾ-ի և Ոստիկանության պետի պաշտոնում թույլ տալ նշանակել 25 տարին լրացած ցանկացած անձի։

ԱԺ նիստի օրակարգում են նաևՀայաստանի Հանրապետության աշխատանքային ր քրեական օրենսգրքերում լրացում կատարելու մասին, «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության մասին հարցեր և այլ հարցեր։

Նիստին առաջարկում ենք հետևել ուղիղ միացմամբ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ