Հոկտեմբերի 17-ը կառավարության հերթական նիստի օրն է։ Գործադիրի օրակարգում ներառված է 22 հարց, որից 17-ը՝ չզեկուցվող։
Կառավարությունը՝
Գումար կհատկացնի վարչապետի աշխատակազմին՝ տեխնիկական սարքավորումների համար։
Արթուր Սարգսյանին վաղաժամկետ կազատի Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնից և կնշանակի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ Նաիրա Ճնգրյանին:
Փոփոխություններ կանի մի շարք որոշումներում։
Օրենսդրական նախաձեռնություններով հանդես կգա և կարծիք կհայտնի պատգամավորների նախաձեռնությունների վերաբերյալ։
Վերաբաշխում կանի պետական բյուջեում։
Հավանություն կտա «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրասիական գործակալության միջև 10 000 000 եվրո գումարի չափով թիվ CAM 1002 06 D ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։
Կկազմակերպի գնման գործընթաց։
Գումար կհատկացնի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, ջրային պետական կոմիտեին, Արարատի, Կոտայքի, Տավուշի, Շիրակի, Արմավիրի և Լոռու մարզպետարաններին։
Հավանություն կտա «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։
Կառավարության նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը