01 10 2019

ՎԵՏՕ-ի ակցիան՝ Մատենադարանի մոտ․ Ուղիղ



News.am-ը գրում է․ «Հոկտեմբերի 1-ին Մատենադարանի շենքի դիմաց ընթանում է Հայաստանում Սորոսի հիմնադրամի գործուննեության դեմ ակցիա, որը նախաձեռնել է «ՎԵՏՕ» շարժումը: Նախաձեռնողների նախօրեին տարածած հայտարարության մեջ ԵՏՄ երկրներում շահագրգիռ հասարակական կառույցներին եւ նրանց գործընկերներին ուղղված ակտիվ համագործակցության կոչ է պարունակվում արտասահմանյան գործակալական ցանցերի մերկացման եւ դրանց հակապետական գործունեության կանխման գործում:

Երեւանում ԵՏՄ գագաթնաժողովի օրը կանցկացվեն եվրասիական ինտեգրացիայի  կողմնակիցների եւ հակառակորդների եւս 2 ակցիաներ: 12.00-ին Կառավարության շենքի դիմաց կհավաքվեն չգրանցված Եվրոպական կուսակցության կողմնակիցները, որոնք հանդես են գալիս ընդդեմ երկրում Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի անցկացման: Այս պահին ոչինչ հայտնի չէ նրանց հետագա գործողությունների, ինչպես նաեւ արեւմտամետ ՀԿ-ների մտադրությունների մասին: 13.15-ին Ռուսաստանի դեսպանության շենքի մոտ տեղի կունենա եվրասիական ինտեգրացիայի եւ ՌԴ-ի հետ հարաբերությունների խորացման կողմնակիցների հակաակցիան: Այն նախաձեռնել են Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը եւ Հայաստանի Սոցիալական արդարության կուսակցությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ