Սեպտեմբերի 19-ը կառավարության հերթական նիստի օրն է։
Գործադիրի օրակարգում ներառված է 32 հարց, որից 3-ը գաղտնի։ Ի դեպ, կառավարության նիստիօ բոլոր հարցերն այս անգամ զեկուցվող են։
Հարցերից 1-ը հետագայում հանվել է օրակարգից։
Գործադիրը՝
Հավանություն կտա «Երեխայի իրավունքների մասին» Կոնվենցիայի՝ հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրության ստորագրման առաջարկությանը։
Իսրայելում և Եթովպիայում Հայաստանի դեսպանություն կբացի։
Կկատարի պետբյուջեի վերաբաշխում։
Կտա հարկային արտոնություններ։
Հավանություն կտա «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը։
Հավանություն կտա «Մաքսային միության մաքսային տարածքում ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի հետ կապված հարցերի վերաբերյալ» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը։
Կառավարության նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը