11 09 2019

Քայլերթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի․ Ուղիղ



News.am-ը գրում է․ «Ակտիվիստները, բնապահպանները, հասարակ քաղաքացիները մտադիր են Ազգային ժողովի այգուց երթ սկսել՝ ի պաշտպանություն Ամուլսարի։

Հիշեցնենք, որ բնապահպանների եւ հասարակության կարծիքները Ամուլսարի ոսկու հանքավայրի մշակման հարցով բաժանվել են՝ մի մասը երկրի ղեկավարության հետ միասին պնդում է, որ անհրաժեշտ է «Լիդիանին» թույլ տալ գործարկել հանքավայրը՝ համաձայն նախկին իշխանությունների տված լիցենզիայի։ Մյուս մասը, եւ առաջին հերթին Ջերմուկի բնակիչները, որոնց անմիջական հարեւանությամբ գտնվում է հանքավայրը, դեմ են հանդես գալիս։ Բնապահպանները կարծում են, որ հանքավայրի մշակումն իր մեջ Հայաստանի բոլոր գետերն ու Սեւանա լիճը վարակելու պոտենցիալ սպառնալիք է պարունակում, եւ վնաս է հասցնում Ջերմուկ հանգստավայրին։

Մաժամանակ, գոյություն ունեն բազմաթիվ տվյալներ այն մասին, որ հանքավայրում ոսկին շատ աննշան մաս է կազմում։ Հակառակը, խորհրդային տարիների արշավախմբերը հանքավայրում հայտնաբերել են ոչ թե ոսկի, այլ՝ ուրան»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ