ԱԺ աշնանային նստաշրջանը շարունակում է աշխատանքները։ Նիստը սկսվեց նախորդ նիստին քննարկված օրինագծերի քվեարկությամբ։
ԱԺ-ն սեպտեմբերի 11-ին քննարկում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումներ ավելու մասին» նախագիծը, որի հիմնական զեկուցողը Պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանն է:
Օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերը, ինչպես նաեւ այլ նախագծեր։
Սպասվում է ԱԺ-ում հարցուպատասխանի ժամ․ կառավարության անդամները՝ վարչապետի գլխավորությամբ, կպատասխանեն պատգամավորների հարցերին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը