News.am-ը գրում է․ «Ջերմուկ քաղաքում Ձախափնյակ թաղամասի թիվ 2 դպրոցում այս պահին տեղի է ունենում բաց քննարկում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հնչեցված կոչի վերաբերյալ: Նշենք, որ այսօր վարչապետ Փաշինյանը կոչով դիմել է Ամուլսարի պահապաններին` խնդրելով ապաշրջափակել հանք տանող ճանապարհները:
Քննարկումից հետո նախաձեռնող խմբի անդամները հանդես կգան հայտարարությամբ:
Փաշինյանն ասել է, որ տեսչական մարմնին հանձնարարել է ստուգումներ իրականացնել։ Վարչապետը նշել էր, որ այս պահի դրությամբ Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որեւէ իրավական հիմնավորում չկա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը