03 07 2019

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների մամուլի ասուլիսը․ ՈւՂԻՂ



Մամուլի ասուլիսի են հրավիրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Հովհաննես Խուդոյանը և Արամ Օրբելյանը։ Նրանք մեկնաբանում են Ռոբերտ Քոչարյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանի կողմից կայացրած դատական ակտերը։

Մամուլի ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

Հովհաննես Խուդոյան

Որոշումները մեր գնահատմամբ կայացվել են դատարավական նորմերի և իրավուքնների կոպիտ խախտումներով:

Պաշտպանական թիմին մեղադրում են, որ փորձ է արվում ձգձգել դատավարությունը, սակայն մենք գործունենք դատավորության ձգձգումի հետ դատարանի կողմից:

Գործը կրկին սառած է չունենալով որևէ իրավական հիմք:

Օբյեկտիվորեն ես չեմ պատկերացնում ինչպես կարող է դատարանը մեկ օրյա ժամկետում քննարկել ինչպես խափանման միջոցի հարցը, այնպես էլ  գործի հետագա ճակատագիրը որոշելու վերաբերյալև կայացնել դատական ակտ:

Դատարանն ինքը ընդունել է, որ օրենքում կա անհստակություն:

Դատարանի կողմից ՍԴ դիմելու որոշման վերացումը իր լիազորություններից չի բխում: Սա դատարանի խնդիրն է, որ օրենքով չնախատեսված որոշում է կայացրել:

Արամ Օրբելյան

Ականատես ենք լինում մի իրավիճակի երբ գործն անհարկի ձգձգվում է:

Ես հույս ունեմ ԱԺ պատգամավորներն ու քաղաքական գործիչները  իրենց գնահատականը կտան դատարանի կողմից գործը արհեստական ձգձգելու գործընթացին:

Հաշվի առնելով, որ այս որոշումներն ուղղակիորեն հակադարձում են նախկինում առկա դատական պրակտիկային, մենք ևս մեկ անգամ տեսնում ենք, որ ոչ արդար դատավարական գործընթաց է տեղի ունենում, ինչը հաստատում է Ռոբերտ Քոչարյանի քաղբանտարկյալ լինելու մեր պնդումները:

Երբ դատավորն իր կաբինետում որոշում է անձի ազատության հարցը, կալանքը շարունակել չշարունակելու հարցը, դատարանը զրկում է անձին լսված լինելու իրավունքից իր ազատության հարցի վերաբերյալ: Դա բխում է Մարդու իրավունքների կոնվենցիայի 5-րդ հոդվածից, մեր սահմանադրության կարգավորումներից:

Դատարանը միշտ կանոնակարգում է իր գործընթացները՝ քաղաքացիական վարչական քրեական, պետք է լինի հստակ կարգավորում որպեսզի կողմերի համար լինի կանխատեսելի դատավարություն, կեղմերն էլ հստակ, հակիրճ ներկայանցնեն դիրքորոշումները:

Կա խնդիր, որ գործը պետք է շարունակվի այնտեղից որտեղից չի շարունակվել, և մեր խնդիրը մեղավորներ փնտրելը չէ, մեր խնդիրն է, որպեսզի արդար դատաքննության իրավունքն իրացվի և նիստ նշանակվի և գործը քննվի:

Ուշադրություն ենք հրավիրում, որ գործը ձգձգելու խնդիր չկա,  մենք ամեն անգամ իրացրել են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության իրավունքը:

Մենք քննարկում ենք ՄԻԵԴ նոր բողոք ներկայացնելու անհրաժեշտությունը: Հիմքեր տեսնում ենք, ուղղակի քննարկում ենք նոր բողոք թե հավելյալ ինֆորմացիա ներկայացնելու խնդիր:

Մենք տեսնում ենք Հայաստանի պատմության մեջ աննխադեպ դեպք, երբ կողմին զրկում են ելույթ ունենալու իրավունքից:

Առնվազն 20 օր Ռոբերտ Քոչարյանը լինելով ազատության մեջ, որևէ կերպ չի խոչընդոտել գործի քննությանը:

Այս փուլը կանոնակարգված չէ և սա առաջացնում է Ռոբերտ Քոչարյանի արդար դատաքննության իրավունքի խախտում, որովհետև չկանոնակարգված դատավարության գործընթացներում չի կարող անձն ունենալ դատանքնություն:

Մենք գտնում ենք, որ գործը քննելու ընթացքում Ռոբերտ Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ և գործը պետք է մտնի քննության քանի դեռ չի հաստատվել  ռեալ հանգամանքներով, որ  շանս կա՝ միջամտություն տեղի կունենա, որովհետև մենք ասում ենք՝ ազատության մեջ լինելով խոչընդոտ չի եղել:

Դատախազությունը նրա համար է, որ կասկածներ ունենա, դատարանը նրա համար է, որ կասկածները փարատի, ասի դեռ փաստեր, նյութեր, ապացույցներ չկան ձեր  կասկածները տեսական են:

Վերջ ի վերջո պետությունն ունի պարտականություն՝ ապահովել վկաների անվտանգությունը, եթե մտավախություն տեսականորն մի բան լինել, և չի կարելի դրա հիման վրա անձին դատապարտել:

Ռոբերտ Քոչարյանը մտադրություն չունի որևէ մեկի վրա ազդել. որովհետ նա ունի 100 տոկոսանոց համոզմունք, որ այս նյութերով, այս գործընթացով չի կարելի որևէ մեկին դատապարտել:

Ակնհայտորեն մենք տեսնում ենք կա գործընթաց և խնդիրներ: Մենք պլանավորում ենք բերել վճռաբեկ բողոքներ: Մենք հույս ունենք, որ դա որևէ աղդեցություն չի ունեննա Առաջին ատյանի կողմից գործի քննությանը: Մենք ակնկալում ենք որ այսուհետ բոլոր անձինք Հայաստանում ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն կունենա իր դորքորոշումը ներկայացնել դատաքննության ժամանակ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ