Թբիլիսիի կենտրոնում շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք սկսվել են Վրաստանի խորհրդարանում բռնկված ազգամիջյան սկանդալից հետո։ Հիշեցնենք, որ ռուս պատգամավորների պահվածքը դուր չէր եկել վրացի ընդդիմադիրներին, և նրանք զանգվածային ցույցեր էին սկսել։ Ցույցերի հետևանքով բազմաթիվ տուժածներ և բերման ենթարկվածներ կան։ Հայտնի է դարձել նաև առաջին զոհի մասին։
Քաղաքացիները միացել են ընդդիմությանը և պահանջում են կառավարության ՝ այդ թվում՝ ներքին գործերի նախարարի հրաժարականը:
Երկրի ԱԳՆ-ն ցույցերը պետական հեղաշրջման փորձ է անվանել:
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեն արդեն հրաժարական է տվել:
Հիշեցնենք նաև, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն արգելել է Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը։
Թբիլիսիում գրանցված բախումներից հետո ձերբակալվածների թվում է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի 1995 թ. ծնված Մինաս Մինասյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը