ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործի, վերջին զարգացումների մասին ասուլիսի են հրավիրել նախագահի փաստաբանները։
Մամուլի ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։ Ստորև ներկայացնում ենք փաստաբան Հայկ Ալումյանի որոշ մտքեր:
Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակվելուն ի պատասխան ՀՀ վարչապետն, իսկ այնուհետ նաև ԱԺ-ում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի պատգամավորներն, ուղղակի կոչ արեցին ճնշում գործադրել դատական համակարգի վրա:
Սա շատ պարզ մեսիջ էր վերաքննիչ դատարանին, և ապագայում նաև պարոն Քոչարյանի գործի հետ առնչություն ունեցող բոլոր դատավորներին, թե ինչ տեղի կունենա, եթե երբևիցե նրանցից որևէ մեկը կհամարձակվի Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կայացնել այնպիսի որոշում, որը վարչապետի կամ ԱԺ-ում մեծամասնություն կազմող ուժի ուզածով չի լինի:
Սա ամենաբիրտ ճնշումն էր իշխանական երկու ճյուղերի կողմից իշխանական երրորդ ճյուղի նկատմամբ։
Սա աննախադեպ երևույթ էր և այս երևույթն ուղղակի ոչ լեգիտիմ դարձրեց հետագայում կայացված ցանկացած դատական ակտ, որը կլինի պարոն Քոչարյանի դեմ։ Ցանկացած դատական ակտ, որը կայացված կլինի այս ճնշման տակ, ի սկզբանե ոչ լեգիտիմ է:
Մեզ համար ուղղակի տարօրինակ էր, որ երկու բողոքներն են հայտնվեցին միևնույն դատավորի մոտ, ով մշտապես վարկանիշով ամենացածրն է եղել, որը նաև հայտնի է որպես դատախազության կամքը կատարող դատավոր:
Մենք երկուշաբթի դիմելու ենք վերաքննիչ դատարան, որպեսզի բողոքների մակագրման գործընթացից տեղեկություններ իմանանք: Մակագրումը կատարվում է համակարգչով, բայց միջամտման տարբեր մեխանիզմներ կան:
Երբեմն, եթե գործերին միջամտելու անհրաժեշտություն է լինում, բոլոր մնացած դատավորների մուտքերը փակվում են և մնում է ցանկալի դատավորը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը