30 05 2019

ՀԾԿՀ, Տնտեսական մրցակցության հանձնաժողովի անդամների հարցը՝ ԱԺ օրակարգում․ ՈւՂԻՂ



ՀՀ Ազգային Ժողովը շարունակում է իր աշխատանքները:

Նիստերի օրակարգում են հետևյալ հարցերը.

Օրակարգում են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ, «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը:

Խորհրդարանի քննարկման կներկայացվեն նաև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 4 անդամների ընտրությանը հարցը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 4 անդամների ընտրության հարցը:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Ազգային ժողովը հերթական անգամ ՍԴ դատավոր չընտրեց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ