02 05 2019

Գումարի դուրս գրում, շենքի ամրացում, արտաքին պարտքի մեծացում. գործադիրի նիստը՝ ուղիղ



Մայիսի 2-ը կառավարության հերթական նիստի օրնէ:

Գործադիրի օրակարգում ներառված է 44 հարց, որից 28-ը չզեկուցվող է:

Գործադիրը՝

Գույք հետ կվերցնի և կամրացնի:

Հանդես կգա օրենսդրական փոփոխության առաջարկներով և կարծիք կհայտնի պատգամավորների ներկայացրած նախագծերին:

փոփոխության կենթարկի նախկինում ընդունած մի քանի որոշումներ:

ԿԳ նախարարության «Հրազդանի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կվերակազմակերպի:

Կտա հարկային արտոնություններ:

Հավանություն կտա «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառա-վարության միջև «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 12 փոփոխության ստորագրման առաջարկությանը:

Հավանության կարժանացնի ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Կորոշի 13,5 մլն եվրոյով ավելացնել Հայաստանի արտաքին պարտքը:

Հավանություն կտա պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2018 թվականի տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությանը:

32. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 30-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում, 2004 թվականի փետրվարի 12-ի N 288-Ն և 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 1355-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին

Գումար կհատկացնի արտակարգ իրավիճակների նախարարությանն ու քաղաքաշինական և պետկան գույքի կառավարման կոմիտեներին:

Օրակարգն ամբողջությամբ՝ այստեղ

Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ եթերում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ