14 03 2019

Պետական գույքի օտարում, պահուստային ֆոնդից հատկացումներ․ կառավարության նիստը



Մարտի 14-ը կառավարության հերթական նիստի օրն է։ Գործադիրի օրակարգում ներառվել է 35 հարց, որից 26-ը չզեկուցվող, 1-ը՝ գաղտնի։

Գործադիրը՝

Փոփոխություն կանի նախկինում ընդունած մի շարք որոշումներում։

Գումար կհատկացնի արդարադատության նախարարությանը։

Հանդես կգա օրենսդրական փոփոխությունների առաջարկով։

Կնվիրաբերի գույք։

Հավանություն կտա Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (KFW) միջև 2013 թվականի դեկտեմբերի 27-ին ստորագրված «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II-փուլ 3» վարկային համաձայնագրի փոփոխության նամակի ստորագրման առաջարկությանը։

Կհաստատի Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցառումների մասին» 1970 թվականի կովենցիայի դրույթների կիրարկման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցը։

Կօտարի պետական գույք։

2,250.0 հազ. դրամ կհատկացնի Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի Երևան քաղաքի գործակալությանը վերանորոգված վարչական տարածքով ապահովելու համար։

Մի քանի ընկերության ապրանք ներմուծելիս կտա հարկային արտոնություններ։

Օրակարգն ամբողջությամբ՝ այստեղ։ 

Կառավարության նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ եթերում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ