Դեկտեմբերի 20-ը կառավարության հերթական նիստի օրն էր։ Գործադիրի օրակարգում ներառված էր 50 հարց, որից 39-ը չզեկուցվող, 4-ը՝ գաղտնի։
Գործադիրը՝
Փոփոխություններ արեց նախկինում ընդունած մի շարք որոշումներում։
Չեղարկի նախկինում ընդունած մի քանի որոշում։
Վերաբաշխում արեց պետբյուջեում։
Գումար հատկացրեց սոցիալական ապահովության ծառայությանը, առողջապահության, գյուղատնտեսության, սպորտի և երիտասարդության հարցերի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններին, վարչապետի աշխատակազմին, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Կոտայքի մարզպետարաններին։
Հաստատեց ՀՀ պետական մրցանակներ հիմնելու, շնորհելու, հանձնելու և ՀՀ պետական մրցանակների հանձնաժողովների գործունեության կարգը, մրցանակների դափնեկիրների կրծքանշանների նկարագրությունները, ձևերը և դափնեկիրների վկայագրերի ձևերը։
Սահմանեց թարգմանչի որակավորման կարգը։
Օտարեց «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության զբոսանավը։
Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Րաֆֆի Գալստյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տվեց։ Նման որոշում կայացրեց նաև Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Անդրե Զոհրաբյանի վերաբերյալ։
Վավերացրեց ԵՏՄ-ի և Չինաստանի միջև տնտեսական և առևտրային համագործակցության մասին» համաձայնագիրը։
Վավերացրեց ԵՏՄ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը։
«Սպայկա», «Նանման», «Պրոֆ ԱԼ» ՍՊԸ-ներին հարկային արտոնություններ տվեց։
Կազմակերպեց գնման գործընթաց։
Հաստատեց ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին «Զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովում և բնակարանային պայմանների բարելավում» ծրագրի իրականացման միջոցառումները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը