Նոյեմբերի 21-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը խոսեց ոլորտի մի շարք հարցերի շուրջ։
Ասաց, որ գազի սակագների նվազեցման շուրջ բանակցությունները շարունակվում են։ Իսկ սակագների փոփոխության մասին լուրերին պետք է սպասել 2019 թվականի փետրվարին:
Հարցին, որ ՌԴ-ն Բելառուսին ավելի էժան է գազը վաճառում, նախարարի պաշտոնակատարն ասաց. «Բելառուսն անմիջապես սահմանակից է ՌԴ-ին, և իրեն մատակարարվող գազը ավելի էժան է: Մեր բանակցությունները գնում են այդ ուղղությամբ, որ սահմանի բոլոր գները լինեն համադրելի, այսինքն, եթե Բելառուսին մատակարարվում է մի գնով, ապա հաշվի առնելով տարանցման արժեքը, որը կպայմանավորվի Վրաստանի հետ, առնվազն հայկական կողմին էլ պետք է մատակարարվի այդ գնով, և բանակցություններն այդ շրջանակում են ընթանում»:
Ինչ վարեբերում է հոսանքի սակագներին, ՀԾԿՀ-ն տարեկան հետազոտություններ է իրականացնում: Նախարարի ասուլիսն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը